ԱՄՆ վարչակազմի կողմից շարունակվող միգրացիոն բարեփոխումները կտարածվեն նաև «Green Card»-երի վրա։ Նոր կարգը երեկ ներկայացվել է «Սպիտակ Տան»-ը և դա ունի չորս հիմնական սկզբունք։


1. Սահմանել ունակությունների գնահատման համակարգ։

 

2. Սահմանափակել, կամ ընդհանրապես վերացնել «Green Card»-ի խաղարկությունը։

 

3. Առաջնահերթություն տալ ընտանիքի անմիջական ամդամներին։

 

4. Սահմանափակել փախստականներին տրվող կացության կարգավիճակը։


Շատ չեմ մանրամասնի, սակայն ասեմ, որ 1-ին կետի համաձայն, եթե նախկինում ԱՄՆ գրին քարտ էին կարողանում ձեռքբերել բոլորը՝ անկախ կրթական ցենզից և մասնագիտությունից, ապա հիմա միայն որակյալ մասնագետներն ու հատուկ ունակություններով օժտվածները։ Այսինքն՝ ուղեղների արտահոսքի ևս մեկ ուղղություն կունենանք։