Նորից ՀՀ վարչապետին... Այ պարոն վարչապետ ջան, էս քանի ամիսա՝ հանձնարարականներ ես տալիս, թե՝ բա սենց, նենց... Լավ հիշում եմ՝ մի անգամ էլ հանձնարարական տվեցիր, որ հարսներին, սկեսուրներին, սկեսրայրներին, փեսաներին, աներձագերին գործի չտեղավորեն իրար մոտ... Բա ո՞նց ա լինում, որ գյուղապետ փեսան աներձագին ա վստահում մշակույթի տան կառավարումը, կամ գյուղապետ սկեսրայրը հարսինա վստահում նորաբաց մանկապարտեզի կառավարումը: Պարոն վարչապետ ջան, ոնց հասկացա, խոսքդ գործ չի, ու սկի գեղապետն էլ չի ենթարկվում խոսքիդ...

 


Հ.Գ. Գեղարքունիքի մարզը կարո՞ղ ա ՀՀ-ի տարածքում չի, որ վերադասի խոսքը հաշվի չեն առնում: