Մեքենայի ղեկին զուգահեռաբար ժամանակակից smartphone-ների ընձեռած տարբեր ծառայություններից օգտվելու և շեղվելու պատճառով վթարների դեպքեր գրանցվել են բազմիցս: Իսկ վերջերս հատկապես Facebook-ի «ուղիղ եթերն» է դարձել մերօրյա երիտասարդության շրջանում ամենատարածված ու նորաձև զվարճանքներից մեկը:


Մինչդեռ սեփական կյանքի առանձին դրվագները պատեհ-անպատեհ «անմիջապես» ի ցույց դնելու անհաղթահարելի սովորությունը, ինչպես ցանկացած մոլուցք, հղի է նաև ամենածանր հետևանքներով, ինչպես՝ տվյալ դեպքում:

Չեխիայում 120կմ/ժ արագությամբ ընթացող երկու աղջիկներ, որոնք իրենց ընթացքով կիսվում էին Facebook-ի «ուղիղ եթերում», բախվել են ճանապարհի արգելապատնեշին, ուղևորը մահացել է տեղում, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է...