Հաջորդ բնակավայրն Իսլամական պետության կենտրոն համարվող ալ-Ռակկան է, որի ազատագրման ցանկության մասին քրդերն արդեն հայտարարել են:

 

Ավելին, քրդերն արդեն ստեղծել են ալ-Ռակկայի ղեկավարման խորհուրդ, որի մեջ ընդգրկել են տարբեր էթնո-դավանական շերտերի ներկայացուցիչների: Քրդերը սրանով ցույց են տալիս, որ չեն շտապելու հեռանալ այս հատվածից:

 


Տեսնենք Թուրքիայի արձագանքն ինչպիսին է լինելու: Չէ՞ որ Սիրիայի այս հատվածը մեծամասամբ քրդաբնակ չի եղել: Հնարավոր է Անկարան ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ ոտքի հանի տեղի արաբ ցեղերին և սուննիական ճամբարի ոչ քուրդ խմբավորումներին (այդ թվում իսլամական ծայրահեղական)՝ ստանալով նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների աջակցությունը:

 

Սարգիս Գրիգորյան