Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է ընտրախախտումների ահազանգերի կայք:

 

Ընտրախախտում տեսնելիս քաղաքացին կարող է այցելել ahazang.ushahidi.io հասցեով ու տեղադրել ահազանգը քարտեզի վրա: Կարելի է նաև տեղադրել լուսանկար կամ տեսանյութ:

 

«Կայքում նյութ տեղադրողի մասին որևէ տվյալ չի երևում, դա արվում է անանուն, եթե դուք ինքներդ ձեր տվյալները չտեղադրեք»,- ֆեյսբուքյան էջում նշել է Սամվել Մարտիրոսյանը: