Տեր-ՊԵտրոսյանի հարցազրույցը Հ1-ին առաջին հայացքից իր մեջ նորություն չէր պարունակում, որովհետև առաջին նախագահը ինչ սկսել է իր քաղաքական գործունեությունը խոսում է ԼՂհ խնդրի կարգավոման մասին, թե իշխանության և թե ըննդիմություն եղած ժամանակ։ Սակայն ամեն անգամ նրա խոսքից հետո առաջանում է հանրային շատ լուրջ քննարկում, որտեղ կողմերը բաժանվում են երկու բանակների,նրանք ովքեր պաշտպանում են ԼՂհ հարցում Տեր-ՊԵտրոսյանի դիրքորոշումը և նրանք ովքեր դեմ են ու համարում են պարտվողական ։

 

Հանրայինի եթերում տրված հարցազրույցի մեջ կար ըդամենը մեկ նորություն՝Տեր-Պետրոսյանը արտաբերց օկուպացիա արտահայտությունը,թեկուզ ըստ միջազգային հանրության կարծիքի։ Սակայն հարց է առաջանում,թե լավ,եթե միջազագայիան հանրությունը այդ հարցի վերաբերյալ այդպիսի կարծիք է արտահայտում,ապա ինչու ես դու այն էլ եթերում ի ավելորդ անգամ արտաբերում այդ բառը։ Առաջին նախագահը իրականում նորություն չասաց։ Կարող մի քիչ տարօրինակ թվալ, սկաայն նար փորձում էր արձանագրել այն դրույթները,որի հիման վրա այսօր տեղի են ունենում բանակցությունները։

 

Ի դեպ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան,թեպետ մադրիդյան սկզբուքնները շարունակում են մնալ միակ փաստաթուղթը ,որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը այսօր պետք է բանակցեն։ Տեսեք,խնդիրը հետևյալում է,եթե նույիսկ Հայաստանը ինչ-որ պահի պիտի բանակցի այս կետերից յուրանքաչյուրի հիման վրա,ապա հայկական կողմը պետք է ունենա հստակ երաշխիքներ,որ այդ բանակցություններից հետո կամ դրա արդյունքում,Ադրբեջանը չի կարող գնալ նոր արկածախնդրության կամ պահանջել ավելին։ Այսօրվա Ադրբեջանի վարքագիշը ինչպես տեսնում են որևէ զիջման գնացողի պատրաստ կողմի հետ չես համեմատի,հակառակը,ապրիլյան քառօրյաից հետո նրանց ագրեսիան բազմապատկվել է։

 

Սակայն, ենթադրենք դա տեսականորեն դեռ կարելի է զսպել ու վերադառնալ բանակցությունների,այդ դեպքում ինչ է առաջանում։ Որ թե տեր-Պետրոսյանը,թե Սարգսյանը,կողմնակից են փոխզիջումային տարբերակի,սակայն նրանց տարբերությունը կայանում է հետևյալում՝ Սարգսյանը պատրաստ է զիջել,ԼՂհ կարգավիճակի հիմնական սահմանումից հետո միայն,իսկ Տեր-ՊԵտրոսյանը առաջարկում է զիջել,նոր բանակցել։ Ահա կոցոպտուալ տարբերությունը և ինչպես տեսնում եք երկուսն էլ կողմնակից են փոխզիջումների։ Բայց սա արդեն առանձին թեմա,որովհետև հայ հանրության քննարկման առարկան այժմ ոչ թե այս երկու թեզերն են,այլ հենց փոխզիջումը։

 

Բոլոր քաղաքական ուժերը խոսում են խաղաղությունից,սակայն նրանք համոզված են որ այդ զիջումը պիտի լինի բալանսավորված։ Ինչ-որ մի տեղից այնուամենայնիվ պիտի սկսել այս հարաբերությունների կարգավորումը,մնում է հասկանալ,ով է անելու առաջին քայլը։