Բանջարեղենից և մրգերից պատրաստված բնական հյութերն ապահովում են օրգանիզմի բնական սնուցումն ու պաշտպանում օրգանիզմը ջրազրկումից: Այս մասին ներկայացնում ենք ամեն օր գազարի հյութ ըմպելու օգտակարությունը:

 

1. Այն օգնում է նվազեցնել արևայրուքը: Գազարը մեծ քանակությամբ կարոտենոիդներ է պարունակում, ինչի շնորհիվ պաշտպանում է մաշկն արևի ճառագայթներից:

 

2. Օգտակար է լյարդի համար: Գազարի հյութը խթանում է լյարդի աշխատանքը և նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալուն:

 

3. Ուռուցքների աճը կանխարգելող հատկություն ունի: Կարոտենոիդների մեծ քանակությունն օգնում է կանխորոշել որոշակի ուռուցքների գոյացումը, ինչպես օրինակ' արգանդի, կրծքի և հաստնաղու քաղցկեղի:

 

4. Գազարը նվազեցնում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ: Գազարը լուծիչ մանրաթելեր է պարունակում, որոնց շնորհիվ կարգավորվում է խոլեսթերինի մակարդակը:

 

5. Բարելավում է տեսողությունը: Գազարը մեծ քանակությամբ վիտամին A է պարունակում:

 

6. Գեղեցկացնում է մաշկը: Վիտամին A-ի պարունակությունն օգնում է նաև պաշտպանելու մաշկը չորությունից, ինչպես նաև դրանից առաջացող խնդիրներից, օրինակ' փսորիազից:

 

7. Էներգիա է հաղորդում:

 

8. Օգնում է երիտասարդ մնալ: