«Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն շատ ճիշտ և կարևոր քայլ էր մեր երկրի» և ժողովրդի համար, քանի որ նա միշտ ժողովրդի կողքին կանգնած է եղել, մտահոգված է եղել նրա խնդիրների մասին։

 

Գագիկ Ծառուկյանը երեկ հնչեցրած իր ելույթում անդրադարձել է երկրում տիրող խնդիրներին և առաջարկել դրանց լուծման բանաձևերը: Առանց նախապես պատրաստված ելույթի' Գագիկ Ծառուկյանը մատնանշեց մեր երկրում առկա յուրաքանչյուր խնդիր, սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք մի գործչի մասին, ով լավագույնս տիրապետում է պրոբլեմներին: Ծառուկյանը ճիշտ է ասում, որ այսօր ամենացավոտ խնդիրը բանկերն են, ո՞վ չունի հարազատ, բարեկամ, որ բանկերի քաշվածն է, կամ գյուղացիների խնդիրները՝ տեսե՞լ եք մեր գյուղացիների վիճակը՝ աղքատ, ընկճված, ջրի ու գազի, հացի ու հոսանքի խնդիր անգամ կա մեր գյուղերում, 21-րդ դարում նման տարրական խնդիրներ ու անլուծելի՞, պարզապես ամոթալի է:

 

Հիմա եկել է մի գործիչ ու ասում՝ ժողովուրդ ես ձեր խնդիրները գիտեմ, լուծման տարբերակն էլ ունեմ՝ ի՞նչ է մնում մեզ՝ վստահել նրան, որովհետև Ծառուկյանը որպես գործարար իրեն արդարացրել և շարունակում է արդարացնել դա ակնհայտ է բոլորի համար, ժամանակն է, որ նա լուծի ավելի մեծ մասշտաբների խնդիր ու երկիրը դուրս հանի այս աղճատված վիճակից:

 

Մարիետա Խանաղյան