1862թ. ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն, հրատարակելով իր «Թշվառները» վեպը, մեկնում է արձակուրդի: Որոշ ժամանակ անց, հրատարակչությանը Հյուգոն գրում է նամակ ընդամենը մեկ նշանի առկայությամբ՝ «?»: Նամակով գրողը փորձում էր ճշտել՝ իր ստեղծագործությունը հաջողվե՞լ է, թե՞՝ ոչ:

Ի պատասխան, Հյուգոն ստանում է հետևյալ նամակը. «!»:

Հավանաբար, հենց սա է եղել աշխարհի ամենակարճ նամակագրությունը: