Փորձում են հարամել սուրբ գործը...
Արդեն նկատում եմ, որ ֆեյսբուքով նամակներ են գրում սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին և ներակայանում իբրև թե Արցախում բնակվող ընտանիք, Արցախում վիրավորված զինծառայողի ընտանիք և վերջապես դիրքում սահման հսկող զինվորի ընտանիք, ու խնդրում են մեր հայրենակիցներից իրենց օգնել գումարով : Հենց սկզբից ասեմ, որ սա շանտղություն ա, որ սա դիշովկոթյուն ա :

 

Արցախում բնակվող մեր հայրենակիցներն այնքան հպարտ են, որ երբեք իրենց թույլ չեն տա նման բան, սահման հսկող զինվորի ընտանիքը իր զինվորն է, ոչ թե սրանից-նրանից փող կպցնելը, այդ փող ուզողները հերթական խաբեբաներն են, որոնք փորձում են կպչել սփյուռքի մեր հայրենակիցների ամենազգայուն կետին՝ Արցախին օգնելու կետին, և այդպես գումար ,,վաստակել,, :

 

Հարգելի ընկերներ, հատկապես սփյուռքում բնակվող ընկերներ, զգույշ եղեք, չընկնեք դրանց ձեռքը... Ոնց են մեր պատիվն ու արժանապատիվությունը ոտնահարում այդ սրիկաները...

 

Կարեն Հովհաննիսյան