ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (10 հունվար 2017թ.)
Նույն օրերին Մարիամը ճանապարհ ընկնելով շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը: Այնտեղ Զաքարիայի տուն մտնելով՝ Եղիսաբեթին ողջույն տվեց: Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան շարժվեց իր որովայնում, և Եղիսաբեթը, Սուրբ Հոգուց ներշնչված, բարձրաձայն ասաց.

 


-Օրհնյա~լ ես դու կանանց մեջ, և օրհնյա~լ է այն զավակը, որ կրում ես քո որովայնում: Ինչպիսի~ երջանկություն, որ իմ Տիրոջ մայրն այցելում է ինձ, որովհետև երբ քո ողջույնը լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեց իմ որովայնում:

 

Երանի~ քեզ, որ հավատացիր, որովհետև Աստծու կողմից քեզ ասվածները պիտի կատարվեն:
(Ղուկասի ավետարան 1:39-45)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան