Այսօր արդեն բոլորս հասցրել ենք մեր կարծիքը հայտնել Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ին անդամակցելու մասին, որոշները կատակի տալով, որոշները հիասթափված, որոշների համար դա անակնկալ չէր: Ես պատկանում եմ այդ մարդկան վերջին խմբին, քանի որ իմ համար Կարեն Կարապետյանը ընկալվել է , որպես Հանրապետական կուսակցության մի մասնիկը ու առավոտյան լուրը կարդալուց հետո ընդհանրապես չեմ զարմացել:

Սակայն վարչապետ Կարապետյանը հասարակ ՀՀԿ անդամ չէ, զուտ միայն նրա համար, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը չկարողացավ իրեն պատկանող կուսակցության անդամներից գտնել մեկին, ով կարող էր Հովիկ Աբրահամյանից հետո զբաղեցներ վարչապետի պաշտոնը:

Կարապետյանի դիրքը ՀՀԿ-ում ինչ-որ չափով հավասար է նույն Սերժ Սարգսյանի դիրքին ու զարմանալի չի լինի, երբ Սերժ Սարգսյանը որոշի գնալ թոշակի այդ ժամանակ կուսակցության նախագահ ընտրվի հենց Կարեն Կարապետյանը:

Շուտով Կարապետյանի նշանակած նախարարները, ովքեր հանրապետական չեն, կանդամակցեն այդ կուսակցությանը: Վերջիվերջո բոլորիս համար պարզ էր , որ վարչապետը և նախարարները անկուսակցական չեն կարող լինել: Իսկ կարծել, թե Կարապետյանը բացի իշխող Հանրապետական կուսակցությունից ուրիշ կուսակցություն կնտրի, մեղմ ասած միամտություն է:

Փաստացի Հանրապետական կուսացկությունը ունենում է երկու ղեկավար, նախկինում մեկ մարդու որոշումներով առաջնորդվող կուսակցության անդամները այժմ կունենան նաև այլընտրանք, քանի որ Սերժ Սարգսյանը ստիպված պետք է հաշվի առնի նաև Կարեն Կարապետյանի կարծիքը, քանի որ կոպիտ ասած նրանք են Կարեն Կարապետյանին հրավիրել իրենց կուսակցություն, ոչ թե որոշների նման նա է խնդրել: Իսկ երբ մարդուն հրավիրում ես քեզ մոտ աշխատելու կամ համագործակցելու ու այդ մարդը քո համար նշանակություն ունի, ապա ստիպված է նաև խաղալ իր օրենքներով:

Ամեն դեպքում մենք ամեն մեկս մեր հույսը պետք է մեր վրա դնենք, մինչև տեսնենք ինչ է կատարվում մոտ ապագայում: Ամեն օր նույն թեմաների մասին խոսել, բողոքել ու ոչինչ չանել, դա հարցի լուծում չէ:

 

Աշոտ Ասատրյան