Ապօրինի հարստացած պաշտոնյանները կդատապարտվեն 3-6 տարի ժամկետով: Հիմա մի փոքր խնդիր լուծենք: Եթե խոսքը դատապարտվելու մասին է ուրեմն լուրջ փողեր ունեցող պաշտոնյաններին պետք է ստուգեն, ավելին ասեմ՝ շատ լուրջ փողեր ունեցողներին:

 


Հիմա ընդունենք, որ այդ լուրջ փողը 1 միլիոն դոլարը ու դրանից ավել գումարն է: Հաշվարկը անենք առավելագույնով՝ 6 տարի դատվելով: Մարդը, այդ ի՞նչ պետք է անի, որ 6 տարում 1 միլիոն դոլար ու ավել գումար աշխատի: Տարբերակները շատ քիչ են, դրանց մի մասն էլ հակաօրինական:

 


Ստացվում է, որ պաշտոնյաին տալիս են հնարավորություն 6 տարում միլիոնավոր դոլարներ գողանան, այսինքն այդ միլիոնների վճարը ընդամենը 6 տարի է, որ պետք է առոք-փառոք բանտում նստեն:
Է բա սրանից էլ լա՞վ գործ: 6 տարի նստում ես, ստանում ես մի քանի միլիոն դոլար: 1 միլիոնը պայմանական գումար է, ես 1 ասեմ դուք 101 հասկացեք: