Կոմիտասին նվիրված յուրօրինակ աքրոստիքոսը... Ամեն հայի համար նվիրական է այն ամենը, ինչ առնչվում է մեծն Կոմիտասի հետ: 1911 թվականին Կոմիտասը մեկնում է Եգիպտոս, որտեղ իր ղեկավարած երգչախմբով համերգներ ու բանախոսություններ է կազմակերպում Ալեքսանդրիայում և Կահիրեում։ Համերգային ծրագրի ավարտից հետո, հուլիսի 4-ի երեկոյան, հայաշատ Ալեքսանդրիա քաղաքի «Քազինօ Շաթպի» ռեստորանում Կոմիտասի պատվին մատուցվում էհրաժեշտի պաշտոնական ընթրիք:


Այդ ընթրիքի համար տպագրված ճաշացանկի (լուսանկարում) յուրահատկությունը կայանում է նրանում, որ մատուցվող կերկրատեսակների 7 աշխարհագրական անվանումների սկզբնատառերը դասավորված են այնպես, որ նրանք իրար հետ կազմում են ԿՈՄԻՏԱՍ անվան յուրահատուկ աքրոստիքոսը.

Ակրատ - Կուտինայի
Ձուկ - Ուրմիոյ
Եղինձ Լորա - Մարգիի
Գառն - Իշխանաձորի
Աղցան - Տարօնոյ
Սառնառումբ - Արարատայ
Մրգեղէնք - Սիփանայ

 


Լուսանկարը՝ Panarmenian.net կայքից:


Ռուբեն Շուխյան