Բաքվի կենտրոնում, գրախանութներից մեկում վաճառվում է 4 գիրք «Թալիշական-Մուղանի Հանրապետության» գաղափարախոսությամբ, որը ըստ Ադրբեջանի նախագահին առընթեր գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Արազ Գուրբանովի կարծիքով Հայաստանի հատուկ ծառայությունների հետ աշխատող Փախրադդին Աբոսաձեի գրքերն են:
Նրա խոսքերով այդ գրքերը Բաքու են հասել Հայաստանի հովանավորությամբ: Այդ գրքերի խմբագիրը հայամետ Ռուսաստանի քաղաքացի , «Թալիշ Ժողովրդական հեռուստատեսություն» հաղորդավար Մասալի Զաբիլ Մադոժն է:


Գրքերը հրատարակվել են «Թալիշների ազգային ակադեմիա»-ի կողմից, որը ստեղծվել է Բելառուսում և Իրանում, ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի կողմից: Այդ ակադեմիան իրականացնում է հակաադրբեջանական քարոզչություն: Գրքերը հրատարակվել են ոչ Բելառուսում, ոչ Իրանում , և ոչ էլ Հայաստանում , այլ հենց Բաքվում:

 

Աշոտ Ասատրյան