Երեք տարի առաջ էր, Վանից աշխատանքի առաջարկ ստացա: Պետք է ղեկավարեի մի հյուրանոց, որտեղ հիմնականում հանգրվանում էին ուխտագնացության գնացած Հայերը: Հյուրանոցի քուրդ տերը հյուրանոցի կառավարումը ցանկանում էր հանձնել Հայի, որպեսզի ուխտագնաց Հայերի մոտ վստահություն առաջացներ հյուրանոցի նկատմամբ:

 

Առաջարկից հետո մտածեցի, որ միգուցե իմ ճակատագիրն այն է, որ ես պետք է ապրեմ Էրգրում, թեկուզ գերված Էրգրում ... Մոտ 20 օր ապրեցի Վանում, ապրեցի ու հասկացա, որ ես չեմ կարող իմ տանը ապրել որպես հյուր: Ստիպված եղա խզել պայմանագիրը և վերադառնալ Հայաստան՝ Հայաստանից Հայաստան եկա... Ես ուխտ ունեմ՝ իմ տանը պետք ապրեմ միայն ու միայն որպես տանտեր...

 

Կարեն Հովհաննիսյան