Երեկ տեղի ունեցած զենքերը վայր դնելու խաղաղ գործընթացի համար երկրի ղեկավարությունը պետք է շնորհակալ լինի Վիտալի Բալասանյանին: Միայն նրա կատարած աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ խոսափել արյունահեղությունից: Սասնա ծռերը մահից չէին վախենում , թքած ունեին մահվան վրա ու հաստատ կռվելու էին մինչև մահ: Ես անկեղծ եմ ասում չէի ցանկանա տեսնել զոհված Վարուժանին, Միայնակ Գայլին ու մնացած տղերքին ,որոնց անունները երևի չենք էլ հիշում: Իրանք պետքա ապրեն, զոհվելը նրանց համար չէ, նրանք չեն զոհվել պատերազմի դաշտում , չպետք է զոհվեին այստեղ: Իսկ կրակոցների դեպքում հաստատ նրանք զոհվելու էին: Զենքը վայր դնելու որոշումը իհարկե հեշտ չի եղել կայացնել, դա փաստում էր նրանց դեմքերը: Արայիկը, ով միշտ ոգևվորված խոսում էր, ում բառերը ցանկանում էիր անդադար լսեիր, լուռ ծխում էր, բան չխոսեց: Դե Արեգ Կյուրեղյանի դեմքի արտահայտությունը բոլորդ տեսել եք, մանրամասնելու կարիք չկա:


Հիմա ինչ ցանկանում եք ասեք, խոսացեք ու քննարկեք՝ Բալասանյանը իշխանությանը պաշտպանեց, Բալասանյանը խաբեց, Բալասանյանը սենց կամ նենց: Իմ համար կարևոր , որ այդ ամենի արդյունքում ոչ ոք չզոհվեց: Բոլորիս համար պարզ է, որ 20 հոգով հնարավոր չէր 10 րոպեից ավել դիմակայել երկու համակարգի դեմ ՝ ոստիկանություն ու ԱԱԾ: Տղերքը կենդանի կենդանի թիրախ էին դառնալու դիպուկահարների համար: Արդեն հոգնել ենք մենակ զոհված հերոսներ ունենալուց, թող այս անգամ էլ հերոսները կենդանի մնան:
Չգիտեմ Բալասանյանը կկարդա այս տողերը կամ կփոխանցեն իրեն, բայց ուզում եմ ասեմ ՝ պարոն գեներալ շնորհակալ եմ...


Հ.Գ. Շնորհակալ եմ նաև Նիկոլ Փաշինյանից, նրա շնորհից էլ քաղաքացիական շատ զոհերից ու վիրավորներից զերծ մնացինք:

 

Աշոտ Ասատրյան