ՀՀ իշխանությունների պահվածքը բավանակ տարօրինակ է, ոչ համահունչ իրավիճակին․․․ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը բացարձակ անտարբեր է․․․ և ավելի անհանգստացած Դոնալդ Թրամփի համառությամբ․․․ իսկ Ռուսներն այդպես էլ չեն հստակեցնում իրենց դիրքորոշումը, քանզի վերջին տարիներին, ինչպես նաև այս իրավիճակում նրանց պետք է մեկը, որը հասկանա՝ ինչ է կատարվում իր շուրջը․․․ ԵՎ երկիրը մղվում է դեպի անկառավարելի քաոս, որն իսկապես ձեռնտու է իշխանություններին․․․

 

Անիմաստ է ժամանակ ու եռանդ վատնել հրաժարական պահանջելով։ Դա չի լինի, և գրոհի ձգձգումը դրա վառ ապացույցն է։ Այս նույն սցենարով իշխանություններն արդեն մեկ անգամ ամրապնդել են իրենց դիրքերը քսանհինգ տարի առաջ, երբ երկիրն իրենց իսկ ստեղծած քաոսի մեջ էր, և հաստատեցին իրենց ձեռնտու օրինականություն․․․

 

Այսօր ժողովուրդը օր առաջ պետք է դուրս գա փողոց, պահանջի լուծարել խորհրդարանը, և նշանակել նոր ընտրություններ․․․ Իշխանությունների գլխավոր խնդիրը հաջորդ տարվա ընտրություններն են, բայց այս վերջին դեպքերը արագացրին իրադարձությունները և որոշակիորեն խափանեցին նրանց ծրագրերը՝ ապահովելու իշխանության խաղաղ վերարտադրությունը հաջորդ ընտրություններում։ Ոչ մի շեղում չի կարելի թույլ տալ, որին կդրդեն իշխանական տարբեր մտավորական-գործակալներ․․․ Այս քսանհինգ տարվա խորհրդարանները մեր ազգի խայտառակությունն են։ Միայն նորընտիր խորհրդարանի անդամները, որոնք հուսով ենք կընտրվեն առանց լուրջ խախտումների, որի համար պետք է կանգնեն բոլորը, բարոյական իրավուք կունենան իրականացնելու արդարադատություն այս օրերին տեղի ունեցածի նկատմամբ․․․

 

Արմեն Հարությունյան