Զինված հարձակման միջադեպն իրավիճակը պատային իրավիճակ է դարձրել: Պատային իրավիճակը նկատելի է հատկապես զինված խմբի ներկայացուցիչների հարցազրույցներից:
Ակնհայտ նկատելի է, որ նրանք էլ չգիտեն, թե որն է լինելու այս ամենի շարունակությունը, համենայնդեպս այս պահին հումորի ժանրի մեջ կլինի կարծել, որ իշխանությունը կկատարի նրանց պահանջը՝ ազատ կարձակի Ժիրոյին ու մնացածներին, ապա կհեռանա:

 


Այս մասին ի դեպ, պետք է հաշվարկած լինեն զինյալները կամ նրանք, ովքեր պլանավորել էին հարձակումը:
Հույզերը եթե մի կողմ դնենք՝ ստեղծված իրավիճակում , հարցի լուծման միակ տարբերակը զենքերը վայր դնելն է, հակառակ դեպքում իրավապահները՝ անկախ դրանց հետևանքներից, «շտուրմի» կգնան, որովհետև այլ ճանապարհ չունեն էլ:

 

Հայկ Համբարձումյան