Խորհրդարանի արտահերթ նստաշրջանն ու մասնավորապես կառավարության կողմից ներկայացված նոր հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները հաճելիորեն աշխուժություն են մտցրել օրենսդրի առօրյայում:
Իհարկե այս ակտիվությունը պայմանավորված չէ խորհրդարանում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, այլ նրանով, որ անմիջապես շոշափում է այնտեղ նստածների, իսկ որոշների դեպքում՝ վերընգածների անմիջական շահերը:

 


Հենց այստեղ է, որ պարզորոշ կերպով տեսանելի է, թե ով ում բիզնես շահերն է պաշտպանում ու որքան էլ ցավալի է, պարզորոշ ցույց է տալիս, որ Հայաստանի խորհրդարանում հատուկ տեղ ունեն բացառապես սեփական բիզնես շահերով առաջնորդվողները:
Իսկ ո՞ւր էր այս կոնտինգենտն օրինակ ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ ժամանակ, ո՞ւր էր դրանց ակտիվությունը:

 

Սահակ Ղազարյան