Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Հուլուսի Աքարը հունիսի մեկին այցելել էր երկրի հարավ -արևելյան նահանգներ: Նա եղել է Շըրնաք և Մարդին նահանգներում, որտեղ անմիջապես ինքն է ստուգել Թուրքիայի ԶՈՒ-ի, Ժանդարմերային ուժերի, ճանապարհային պահակների ուժերի պատրաստականությունը Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ մղվող պայքարի շրջանակներում:

 


Նա այս քայլով փորձել է նախ և առաջ բարոյական աջակցություն ցուցաբերել այս տարածաշրջանում PKK-ի դեմ պայքար մղող զինվորներին: Նա ցանկացել է հավասիտացնել, որ տարածաշրջանն այնքնան ապահով է, որ նա այլևս կարող է առանց որևէ խոչընդոտի այցելել տվյալ տարածաշրջան:
Աքարը փակ դռների հետևում հանդիպում է ունեցել Մարդինի նորնշանակ նահանգապետ Օմեր Ֆարուկ Քոչակի հետ, ով մինչ այդ Այդինի նահանգապետն էր:
Ըստ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի սյուն թվականի մայսիս 24-ից մինչև հունսիսի մեկը Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում 76 PKK զինյալներ կամավոր հանձնվել են թուրքական կողմին, իսկ մարտի 14-ից նույն բնակավայրում սպանվել է 496 PKK-ի զինյալ: Եվս 479 PKK-ի զինյալ, նույն ժամանակահատվածի կտրվածքով, սպանվել են Շըրնաք նահանգում:

 


Մինչ Աքարը գտնվում էր Շըրնաքում, կրկին այս քաղաքում բախումները թեժացել են, և հենց իր ներկայությամբ PKK-ի զինյալները երկու հզոր հարձակում են իրականացրել թուրքական անվտանգության ուժերի դեմ, որից հետո Աքարը շտապ լքել է տարածաշրջանը:
Հարձակման հետևանքով , ըստ նախնական տվյալների, թուրքական բանակի զինվորները ունեն երեք զոհ և տասներկու վիրավոր, քրդական կողմի մասին ասվում է միայն , որ ունեն զոհեր:
Շըրնաքի բախումներից հետո բախումներ են եղել նաև Նուսայբինում, որը հաջորդել է Աքարի այցին: Այստեղ նույնպես կան զոհեր և վիրավորներ, թուրքական կողմն ունի հինգ զոհ և տասը վիրավոր, վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Քրդական կողմի մասին հաղորդում են, որ PKK-ն ևս ունի զոհեր:
Թուրքական բանակի վիրավորներին փորձել են տեղափոխել Նույսայբինի պետական հիվանդանոց, սակայն այնտեղ հրաժարվել են ցուցաբերել բժշկական օգնություն՝ պատճառաբանելով, որ չունեն համապատասխան դեղորայք և բժշկական սարքավորումներ, որից հետո վիրավորներին ռազմական ուղղաթիռով տեղափոխել են Էրզինջանի զինվորկան հոսպիտալ:

 


Թուրքական ռազմական ինքնաթիռներն հունիսի մեկի երեկոյան՝ թուրքական ժամանակով ժամը 18:23 մինչև 18:56 կատարել են հետախուզական թռիչքներ Շըրնաք, Հաքքարի, Մարդին նահանգներում, որից հետո թիրախավորել և ավիահարվածներ են հասցրել ե PKK-ի ենթադրբար թաքստոցներին: Ընդհանուր առմամբ թիրախավորվել և շարքից հանվել է PKK-ի վեց օբյեկտ, այդ թվում հակաօդային պաշտպանության սարքեր, թաքստոցներ և լեռներում առկա PKK-ի խմբեր:

 


Կարեն Հովհաննիսյան