Վերջին զանգ. ազդակ որից հետո կյանքի նոր փուլ ես թևակոխում, ավելի հասուն մտածելակերպով, ավելի նպատակասլաց և ավելի երազկոտ ես դառնում: Ոմանք սփական ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով են ԲՈՒՀ ընդունվում, ոմանք ինքնահաստատման, ոմանք ուղղակի դիպլոմի, իսկ ոմանք էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվելու պատճառով չեն կարողանում շարունակել ուսումը: Դպրոցը ավարտել եմ 2005 թվականին, երբ դեռ այս, համենայն դեպս իմ սուբյեկտիվ կարծիքով չարաբաստիկ 12-ամյա կրթական, կարծեմ «Բոլոունյան»համակարգը դեռ չէր գործում:

 

Մեր դպրոցական տարիներին ծրագիրը 10-ամյա էր ու հավատացեք լիովին բավարար էին այդ տարիները, որպեսզի լիարժեք միջնակարգ կրթություն ստանա մարդ: Ինչևէ դրա մասին չի որ խոսել կուզեմ, զարմանքս այլ շարժառիթ ունի՝ ավարտական երեկույթի և միջոցառումների անցկացման համար դրամահավաքի չափը: Ի՞նչ է նշանակում 100-150 հազար դրամ հավաքել, ինչի՞ համար է այդքանը: 2005 թվականին, երբ ավարտեցի այնժամանակվա ԵրՃՇՊՀ-ի հենակետային վարժարանը (նույն դպրոցն է, ուղղակի թեքումով) այդ ժամանակ հավքում էինք 30 000 դրամ, ինչը մի քիչ ճոխ էր այդ ժամանակ, քանզի օրինակ Գառնիի շրջանավարտները հավաքում էին 15 000-20 000 դրամ: Այդ ի՞նչ փոխվեց այս 10 տարիների ընթացքում , որ գումարը հնգապատկվեց: Մենակ չասեք, որ հնգապատիկ համատարած գնաճ է տեղի ունեցել Հայաստանում, ոչ, ուղղակի տնօրենների և ուսուցիչների ճաշակներն են բարձրցել, իսկ մենք հպարտ և քյասիբ հայերս, ոնց կլինի, որ ճոխ նվեր չանենք տնօրենին կամ դասղեկին:

 

Մեր ժամանակ որ այդ նույն նվերները արվում էին, ինչի՞ ոչ ոք դժգոհ կամ նեղացած չեր մնում: հասկանում եք 150 000 դրամը, մոտ 3 ամսվա միջին աշխատավարձ է հայաստանցու համար: Ծնողների վիճակը պատկերացնում եք, երբ չունեն, բայց չեն կարողանում իրենց երեխային զրկել այդ արարողությանը մասնակցելուց, էլ պարտքեր, էլ վարկեր, իմաաա՞ստը: Մի քիչ սթափ դատեք, դպրոցների տնօրենները մրցավազքի մեջ են մտել, թե ում ավելի թանկ նվեր կտան շրջանավարտները, ամոթ է, մի խեղաթյուրեք ձևավորված կարծրատիպը, որ ուսուցիչը երկրորդ մայր է երեխայի համար, վերջացրեք այս անիմաստ, աստղաբաշխական դրամահավաքները:

 

 

Աշոտ Եսայան