Հայոց բանակը համալրվում է և ցերեկային և գիշերային ջերմատեսիլ սարքավորումներով: Այդ սարքավորումները հիմնականում կտրամադրվեն սահմանին ծառայություն իրականացնող զորամասերին: Շատ լավ է, հաշվի առնելով, որ առաջ գիշերային դիտարկման համար նախատեսված սարք ունենալը դիրքում ճոխություն էր, ջերմատեսիլ սարքերը կբարձրացնեն հսկողությունը և ավելի ապահով կդարձնեն դիրքում կանգնած զինվորի անվտանգությունը:

 

Բայց մի շատ կարևոր գործոն պետք է հաշվի առնել, որ ''ֆսիոտակի'' տեխնիկա է, որը երաշխավորված չէ ոչ անսարքությունից, ոչ սխալանքներից, այդ իսկ պատճառով զինվորներին հստակ պետք է հրահանգավորել, որ ոչ մի դեպքում չպետք է հույսն ամբողջությամբ դնեն այդ ջերմատեսիլների վրա, ոնց առաջ էին ուշադիր դիտարկում, նույն կերպ պետք է շարունակեն, թե չէ զինվորը ''խասյաթ'' ունի, իր ծառայությունը փոքր ինչ հեշտացնելու նպատակով հույսը կդնի սարքավորման վրա և հսկողությունը կթուլացնի:

 

Սրանից ձերբազատվելու համար հատկապես հրամկազմը պետք է աչալրջորեն հետևի, որպեսզի զինվորները չթուլացնեն զգոնությունը:
Իսկ ընդհանուր առմամբ սա լավ համալրում է, անգամ հերիք է այն, որ թշնամին իմանա մեր ջերմատեսիլների մասին, մտքից կհանի գաղտնագողի հարձակման տարբերակը ու առհասարակ բացահայտ հարձակման փորձերը /դիվերսի/ կտրուկ կնվազեն, չէ որ թշնամին քաջ գիտակցում է այն փաստը, որ անսպասելության գործոնը այլևս իրենց առավելություն չի կարող տալ, հայ զինվորը միշտ սպասում է հարձակման, իսկ այդ պարագայում թշնամու հաջողության հասնելու գործակիցը ձգտում է 0-ի:

 

Աշոտ Եսայան