Երևանի փողոցները անտանելի են.
Մեր Երևանի փողոցները մնացել են կյանքից ու ժամանակից հետ: Խոսքը չի գնում հին շենքերի , քաղաքին համ ու հոտ տվող շինությունների և այլնի մասին /դրանք կամաց - կամաց վերացնում եք/, խոսքը գնում է քաղաքի երթևեկության մասին: Քաղաքս խեղտվում է զեբռա կոչվող անցումների ձեռքը, ամեն 5 մետրը մեկ այդ անտանելի , զզվելի ու ոչինչ չասող գծերը պատուհաս են երթևեկության համար, դրանք վաղուց պետքա փոխարինվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներով: Մոտավորապես 5-10 մեքենա կարող է կանգնել ու արհեստական խցանում ստեղծել , ինչէ թե մի հոգի պետք է անցնի փողոցը, բայց դե անցնողնել հո չի շտապում ՝ ճեմելով քայլում է այդ գունագեղ գծիկների վրայով: Ու ճանապարհներ կան , որ հենց 5 մետրը մեկ այդպես պետքա էտ 5-10 մեքենան կանգնեն , որ մարդ անցնի: Ավելի լավ կլինի դրա տեղը մի նորմալ անցում կառուցեն ՝ համ մեքենաների խցանումը կքչանա, համ մարդիկ ավելի ապահով կանցնեն փողոցը:

 


Մեքենաների երթևեկության համար ևս պետք է մի բան մտածել, որպեսզի քաղաքը դուրս բերեն ՝ սովետական մի քանի մեքենաների համար նախատեսված ճանապարհների կարգավիճակից: Մեր քաղաքի մեքենաները վաղուց արդեն այնքան շատ են , որ տեղ չի լինում հասարակ 2 կամ 3 գծանի ճանապարհով երթևեկելու համար, պետք է փոխել ամեն ինչ՝ մեծացնել ճանապարհները, քանդե՛ք փողոցների կողքի զզվելի բուտկաները, անմակարկադ առաջ եկած շենքերի առաջին հարկերը, փողոցներ կան , որոնց վրա ավտոկայանատեղի չպետքա լինի , ո՞վ է տեսել 2 գծանի փողոցի մեկ գիծը դարձնել կայանատեղի , ջնջե՛ք այդ զզվելի կարմիր գծերը, մի խոսքով մեծացրեք փողոցները:

 


Երևանում ամեն քայլափոխին արհեստական խցանում է, մտածե՛ք դրա մասին , ոչ թե արագաչափերի ու կամեռաների տեղերը ֆիքսեք:

 

Աշոտ Եսայան