Ի՞նչ եք կարծում եթե Արցախյան հակամարտության առաջին փուլում Ադրբեջանը քացի չտար Ռուսաստանին ու չթեքվեր դեպի Թուրքիան Արցախը կազատագրվե՞ր թե ոչ։ Վստահ կասեմ որ ոչ, այն կմնար թուրքի ձեռքին։
Նույն իրավիճակը այսօր է։ Եթե առավոտյան Ալիևը գնա Մոսկավյի դուռը և ծնկի գա Կրեմլի պատի տակ ապա երեկոյան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում ինչքան էլ քաջաբար չկռվեն մեր ռազմիկները և ինչքան էլ մեր այսօրվա ղեկավարությունը չսողա Կրեմլի պարիսպների տակ։

 


Շահը, երկրի շահն է կարևոր։ Մնացած ամեն ինչը երկրի շահի համեմատ ոչինչ է։ Ռուսաստանը քաջ գիտի ինչ կարող է ստանալ Հայաստանից և ինչ՝ Ադրբեջանից։ Ամբողջ հարցը կայանում է նրանում որ այդ ինչ ասածը մենք հոժարակամ տվել ենք ու տալիս ենք իսկ Ադրբեջանը չի տվել ու չի էլ ուզում տալ։ դրա համար էլ Ռուսաստանը բավարարվում է մեր տված քչով ու հասկացնում է Ադրբեջանին որ շատը եթե տա ուզածը կստանա։

 


Սա է այսօրվա Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Ինչպես կտրել այդ գորդյան հանգույցը դեռ որ պարզ չի։
Ով ինչ կասի բանի տեղ չգցեք։ Հարավային Կովկասը դեռ որ Ռուսաստանի ետնաբակն է ճիշտ այնպես ինչպես Հարվային Ամերիկան ԱՄՆ-ի համար և կամ ամբողջ աշխարհը Մեծ Բրիտանիայի համար։ Ինչպես ուզում են և ինչպես պահանջում է իրենց շահը այնպես էլ վարում ու ցանում են։

 

Համլետ Աբրահամյան