Պատերազմի հողի վրա տարած հին աֆիցեռներ են լինում, էն որ ասենք փողոցով քայլում են վայեննի շորերով,զգաստ,ջղայն մուշտուկները բերաններին ու իրենց թվում ա թե միշտ պատերազմ ա ու պատերազմը երբեք չի ավարտվելու: Կամ նույն ունիվերսալնի սալդատի միջի Վան Դամի հակառակորդը: Իրենք ապրում են պատերազմի հիշողություններով, անընդհատ ներքուստ ցանկանում են, որ պատերազմ սկսվի, որ դոզա ստանան դրանից: Իրենք չեն հասկանում, որ պատերազմը վաղուց վերջացել ա, արև ա շողում երկնքում, մարդիկ ուրախ փողոցներում քայլում են եվ այլն եվ այլն:

 

Իրենք ապրում են հիշողություններով ու նույն էդ ագրեսիան փոխանցում են իրենց հարազատներին, բարեկամներին, որ միշտ կռվել ա պետք, միշտ պետքա ֆռոնտում լինել, անկախ նրանից թե մենք պատերազմը հաղթել ենք թե չէ: Հիմա էս ֆեյսբուքյան պատերազմի կրակի տակ մարդկանց կոխող, պատերազմի հողի վրա տարած օգտատերերն են ակտիվացել: Իրենց ձեռընտու չի երբ ասում են խաղաղություն ի շահ իրենց,այսինքն առանց անգամ մի կտոր հող կորցնելու պարզապես խաղաղություն:

 

Չէ..իրենք պետքա նստեն գրեն, բոլորին հավաքեն ու կոխեն կրակի տակ, անկախ նրանից հակառակորդը լռել ա թե չէ: Իրենք ապրում են պատերազմով, իրենք մնացել են պատերազմի գռոյկեքի տակ: Ու էնպես էլ չի, որ իրենք պատերազմը պարտվել են ու փորձում են մուռ հանել, որը կլիներ հասկանալի: Իրենք ունիվերսալնի սալդատի միջի տղերքն են ապեր:

 

Էդգար Կարագյոզյան