Մարդկանց հետ զրույցներում, երբեմն լսում ես, թե ինչների՞ս է պետք անկախությունը, կամ նմանատիպ այլ մտքեր: Յուրաքանչյուր առողջ հասարակության շրջանում այսպիսի հարցադրումներ չպետք է լինեն: Մեր խեղված արժեհամակարգով հասարակության զգալի մասի շրջանում այսպիսի մտքերը կարող են ծնվել, այն պարզ պատճառով, որ մեր 25-ամյա պետությունը դեռևս իր կայացման ճանապարհին է, որը բնականաբար ուղեկցվում է բազմաթիվ դժվարություններով, որն էլ իր հերթին արտահայտվում է սովորական մարդու կենսամակարդակի վրա:

 

Այնուամենայնիվ, մարդիկ պետք է հասկանան, որ եթե մեր պետությունը դեռևս կայացած չէ, ապա դա չի նշանակում, որ դրա այլընտրանքը պետք է լինի անկախությունը կորուստը և ռուսի տակ ապրելը կամ սովետական նոստալգիան և կոմունիստական դիկտատուրան: Անկախ պետականություն ունենալը դա առաջին հերթին հանդիսանում է յուրաքանչյուր ազգի ֆիզիկական անվտանգության երաշխիքը: Պատմության տարբեր շրջափուլերից մենք պետք է հիշենք, որ մեզ կոտորել են այն ժամանակներում, երբ մենք դարերով զրկված ենք եղել պետականությունից:

 

 

Դավիթ Ֆիդանյան