Հայ-չեխական թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական հարաբերությունների զարգացումը ունի դրական միտում: Վերջին տարիներին երկու կողմերի միջև տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ:
Նախորդ տարվա արտահանումը դեպի Չեխիա կազմել է 2.181 միլիոն դոլար, ինչը ավել է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից:

 


Ներկայումս չեխական շուկայում ամենահայտնի հայկական ապրանքը հայկական բրենդին է: Հայկական ալկոհոլը մեծ պահանջարկ ունի Չեխիայի նախագահական պալատում: Առկա է նաև պահանջարկ հայկական գինու նկատմամբ:

 


Երկու երկրների միջև առկա արտահանման պոտենցիալը այս պահին չի օգտագործվում իր առավելագույն չափով և անկասկած ունի աճի դրական միտում: Կարևորը այն է, որ երկու կողմերն էլ պատրաստակամ են համագործակցության ընդլայնման հարցում:

 

Նարեկ Սարգսյան