1. Ես գիտեմ կյանքիս նպատակը և բոլոր հնարավորություններն ունեմ հասնելու
դրան: Ուստի ինքս ինձանից պահանջում եմ հաստատակամություն: Ես
պահանջում եմ ինձանից՝ չթուլացնել ջանքերը: Չհեռանալով այստեղից և
չհետաձգելով հետոյի՝ խոստանում եմ իմ բոլոր ուժերով ձգտել հասնելու դրան:


2. Ես ինձ հաշիվ եմ տալիս այն բանում, որ մտքերը՝ իմ գիտակցության տերերը,
մշտապես վերամարմնավորում (վերարտադրում) են իրենց արտաքին
արարքներում: Ուստի ամեն օր 30 րոպե ես պետք է կենտրոնանամ իմ մեջ
այնպիսի անհատականության դաստիարակման վրա, ինչպիսին ես կուզենայի
տեսնել՝ երևակայությանս մեջ նկարելով հստակ երևակայելի կերպարը:


3. Ինքնաներշնչման սկզբունքներից ես գիտեմ՝ ամեն մի ցանկություն, որը ես
անհրաժեշտ հաստատակամությամբ արմատավորում եմ գիտակցությանս մեջ,
վերջին հաշվով ձեռք է բերում կենսագործման իր գործնական միջոցները: Ուստի
ամեն օր 10 րոպե ես պետք է նվիրեմ ինքնահաստատմանս խնդրին:


4. Ես հստակ բանաձևել եմ կյանքիս գլխավոր նպատակը և երբեք անուշադրության
չեմ մատնի, քանի դեռ իմ մեջ չեմ հասել այն նվաճելու համար անհրաժեշտ
ինքնավստահությանը:

 


5. Ես հիմնավորապես գիտակցում եմ, որ ո՛ չ հարստությունը, ո՛ չ հասարակության
մեջ ունեցած դիրքը չեն կարող հաստատուն լինել, եթե հիմնված չեն
ճշմարտության և արդարության վրա: Ուստի ես խիղճս չեմ կապի այն
գործարքների հետ, որոնք օգուտ չեն բերելու բոլոր մասնակիցներին: Ես կհասնեմ
ուզածիս, օգնության ներգրավելով ուժեր, որոնց կուզենայի օգտագործել՝
միավորելով նրանց այլ մարդկանց հետ: Ես կձգտեմ նրանց համոզել՝ օգնելու ինձ՝
ցուցադրելով իրենց օգնելու իմ պատրաստակամությունը: Ես կճնշեմ իմ մեջ
ատելությունը, նախանձը, կասկածամտությունը, կոշտությունն ու
խստասրտությունը, լկտիությունը՝ բյուրեղացնելով մարդկանց հանդեպ տածած
իմ սերը, որովհետև գիտեմ՝ շրջապատի հետ վատ հարաբերությունները երբեք
չեն հասցնի հաջողության: Ես կստիպեմ մարդկանց հավատալ ինձ, քանզի ինքս
հավատում եմ ինձ էլ, մարդկանց էլ: Ես կստորագրեմ այդ բանաձևի տակ, անգիր
կանեմ այն և օրը մեկ անգամ կկրկնեմ բարձրաձայն՝ բացարձակ համոզված
լինելով այն բանում, որ ազդեցություն կունենա մտքերիս ու արարքներիս վրա, և
ես, ի վերջո, ձեռք կբերեմ հաջողակություն և ինքնավստահություն:
ՆԱՊՈԼԵՈՆ ՀԻԼԼ

 

 

Սիրարփի Մարգարյան