Ֆինլանդիայում, բակալավրի աստիճան ստանալու համար, անհրաժեշտ է սովորել երեք տարի, մագիստրոսի աստիճանի համար՝ հինգ տարի: Առաջին մակարդակը, այն է' բակալավրի աստիճանի ստանացումը ենթադրում է՝ 120 ստուգարքային միավորների ձեռքբերում, ինչը սովորաբար համապատասխանում է եռամյա կրթական ծրագրերին: Մագիստրոսի աստիճանի ստացումը, իր հերթին ենթադրում է՝ 180 ստուգարքային միավոր՝ բակալավրիատի ավարտից հետո:

 

Այսինքն հնգամյա՝ ամբողջական կրթության ստացում: Ընդ որում, գոյություն ունեն կրթական ծրագրեր, որոնց յուրացման արդյունքում՝ անմիջապես շնորհվում է մագիստրոսի աստիճան:
Դոկտորանտուրայի քառամյա կրթական ծրագրերը, կարելի է սկսել մագիստրոսի կոչումն ստանալուց անմիջապես հետո:
Գիտական ատենախոսության հիմնական մասը, որն ուղղված է դոկտորի գիտական աստիճանի ստացմանը, կազմում են գիտական հետազոտություններն ու ատենախոսության նախապատրաստումը:

 

 

 

Աշոտ Ավետիսյան