Ինչպե՞ս է այս հանգամանքը հարաբերվում այլընտրանքային ըտնրությունների գաղափարին։ Հարց է առաջանում՝ եթե հնարավոր է շատ տեղամասերում ընտրություններով հաղթել, ապա ի՞նչ կարիք կա այլընտրանքային իշխանություններ ձևավորել։ Մյուս կողմից էլ կա փաստ, որ ավելի մեծ քանակությամբ ընտրատեղամասերում, ռեսուրսների պակասության կամ այլ պատճառներով կեղծիքները չեն կանխվել և ընդդիմությունը չի կարողացել ապահովել հաղթանակ։ Այսպիսի տեղամասերում այլընտրանքային ըտնրություններն են նպատակահարմար։
Այս երկու մոտեցումները կարելի է համատեղել այսպիսի պրագմատիկ սկզբունքով․ յուրաքանչյուր հնարավորության դեպքում փորձել ընտրություններում հաղթել։ Եթե հաջողվի, շատ լավ։ Իսկ եթե կլինեն ընտրակեղծիքներ և չի հաջողվի, ապա այդ դեպքում ձևավորել այլընտրանքային իշխանական կառույցներ։ Այս մոտեցումով կարելի է հանրապետության մասշտաբով ձևավորել ժամանակավոր հիբրիդային իշխանություն, որը իշխանափոխության հասնհելուց հետո կդադարի։
Իսկ մինչ այդ, առաջին հերթին հարկավոր է լուրջ նախապատրաստվել և մասնակցել Երևանի ընտրություններին։ Միասնական ուժերով ՀՆԱՐԱՎՈՐ Է ուժեղ հսկողություն սահմանել և կանխել կեղծ ընտրությունները։ Դա արդեն Երևանի մի քանի համայնքներում ապացուցվել է, իսկ լրացուցիչ ուժերով կարելի է նաև բոլոր համայնքներում հասնել հաղթանակի։
Երևանում ընդդիմության հաղթանակը կլիներ շատ կարևոր բեկումնային իրադարձություն իշխանափոխության գործընթացում։