Այն բանից հետո,երբ ՌԴ-ն ներկայացրեց ապացույցներ,որ Թուրքիան համագործակցում է "Իսլամական Պետություն" ահաբեկչական խմբավորման հետ հիստերիկ հերքումով հանդես եկավ ոչ թե պաշտոնական Անկարան,այլ՝Վաշինգտոնը...Շատ զարմանալի է,որ ՌԴ Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյի ներկայացված ապացույցներին արձագանքում է Պենտագոնը՝ԱՄՆ ՊՆ-ն...Իսկ գեներալ-լեյտենանտ Ռուդսկոյը,այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ներկայացրել էր Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի պահանջած ապացույցներն այն մասին,որ Թուրքիան և "ԻՊ"-ը ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ են...Ռուդսկոյը ներկայացրել էր արբանյակից արած բազմաթիվ լունկարներ,որտեղ պարզ երևում են նավթատար մեքենաների շարասյունները,որոնք Սիրիայի "ԻՊ"-ի կողմից վերահսկվող տարածքներից ուղևորվում են դեպի Թուրքիայի նավանագիստներ,իսկ այնտեղից էլ նավերով տեղափոխվում երրորդ երկրներ՝ մշակման...

 

 

Ներկայացված ապացույցները լիովին բացահայտում են Էրդողանի և նրա ընտանիքի ահաբեկիչների դաշնակից լինելու փաստը...Սակայն պաշտոնական Վաշինգտոնը՝ի դեմս Պենտագոնի "Հռոմի Պապից ավելի կաթոլիկ" լինելով առաջինը հանդես եկավ հայտարարությամբ՝ի պաշտպանություն Անկարայի....Պենտագոնի մամլո խոսնակ Էլիս Սմիթը "ՌԻԱ Նովոստի"-ին ասել է."Մենք ժխտում ենք այն մեղադրանքները,որ թուրքական կառավարությունը համագործակցում է "ԻՊ"-ի հետ...Մենք չենք տեսել ոչ մի ապացույց,որ Թուրքիան համագործակցում է ահաբեկիչների հետ..."

 

 

 

Սմիթը նաև գովել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային՝ ահաբեկիչների դեմ պայքարի համար...Հետաքրքիրն այն է,որ Պենտագոնի մամլո խոսնակը կասկածի տակ ՉԻ ԴԴՐԵԼ Մոսկվայի կողմից արած լուսանկարները...Պարզապես,նա չի հավատում,որ "թուրք-սիրիական սահմանը հատող և թուրքական նավահանգիստներ ուղևորվող հազարավոր նավթատար մեքենաների " թիկունքում" կանգնած է Էրդողանը..."Այս մամլո խոսնակը կամ ինքն է ապուշ, կամ մեզ է ապուշի տեղ դրել կամ էլ մաշկից դուրս գալով ինչ-որ ձև փորձում է փրկել Անկարային...Բոլորն էլ շատ լավ հասկանում են,որ առանց Էրդողանի իմացության գեթ մեկ հեծանիվ չի կարող հատել թուրք-սիրիական սահմանը..Էլ չեմ ասում օրական 1,5 միլիոն դոլլարի նավթ տեղափոխող մեքենաների մասին...Վաշինգտոնի տկարամիտ փորձերն այս ամենը ներկայացնել այնպես,թե Թուրքիան "проходной двор" է և ով երբ ուզենա կմտնի ու կհելնի՝ծիծաղելի է...Այստեղից մի քանի հետևություն,թե ինչու՞ է Ռուդսկոյին ներկայացված ապացույցներից հետո ԱՄՆ-ն այսպես անհանգստացել.

1.Էրդողանը "ԻՊ"-ի հետ նավթային առևտրից բաժին է հանում Վաշինգտոնին:

 


2.Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական СУ-24 ռազմական ինքնաթիռի խոցումը Սիրիայի օդային տարածքում՝ դա ոչ միայն Անկարայի,այլև Վաշինգտոնի նախաձեռնությունն էր,որոնք շատ ծանր տարան այն հանգամանքը,որ դրանից օրեր առաջ ռուսական ինքնաթիռները Սիրիայի տարածքում ոչնչացրել էին,ըստ տարբեր տվյալների 700-1000 նավթատար մեքենաներ՝վնասելով թուրք-ամերիկյան համատեղ բիզնեսին:
3.Եթե նույնիսկ ԱՄՆ-ն ներգրավված էլ չէ Թուրքիա-"ԻՊ" համատեղ նավթային բիզնեսում,ապա "ռուսական ռազմական օդանավի խոցումը" օպերացիան Անկարան վաղօրոք համաձայնեցրել է ԱՄՆ-ի հետ և միայն Վաշինգտոնի "դաբռոյից" հետո է այն իրագործել:Թե այս պարագայում ինչի՞ համար՝դա այլ հարց է:

 


Հենց սրանով է պայմանավորված Վաշինգտոնի "կայծակնային" արձագանքը Մոսկվայի կողմից ներկայացված ապացույցներին՝Անկարայի և "ԻՊ"-ի համագործակցության մասին...
Հիշեցնեմ,որ Թուրքիայի ահաբեկիչ նախագահ Ռ.Էրդողանը խոստացել է հրաժարական տալ,եթե ՌԴ-ն ներկայացնի ապացույցներ իր և "ԻՊ"-ի կապերի մասին...
Հ.Գ.Գեներալ Ս.Ռուդսկոյի ապացույցներին կարելի է նաև գումարել համացանցում պտտվող Թուրքիայի հանցագործ նախագահի որդու՝ոչ պակաս ահաբեկիչ Բիլալ Էրդողանի և "ԻՊ"-ի երկու նախարարների համատեղ լուսանկարները...Համոզված եմ,որ ամերիկացիների համար սա էլ ապացույց չէ,չնայած նրան,որ Էրդողանը չի էլ հերքել,որ իր որդին է պատկերված ահաբեկիչների հետ այդ լուսանկարներում...