Սովետի ժամանակ, մարդկանց պարտադրում էին բաժանորդագրվել տարբեր տիպի կուսակցա-կոմսոմոլային թերթերի: Ճար չկար:

Բայց կային նաև հատուկեն թերթեր ու ամսագրեր, որոնք ժողովուրդ հաճույքով գնում էր ու որն միշտ մի օրվա մեջ սպառվում էին:

Շատ էի սիորւմ գնել "Ոզնին": Միշտ հումորով, դիպուկ, սուր: Ու բոլորս գիտեինք, որ Հայաստանի գլախովոր Ոզնին ով է:

Արամայիս Սահակյան: Человек-глыба.

Իսկ այսօր նա գնաց: Գնաց, թողելով իր մասին միմիայն լավ հուշեր:

Աստված հոգիդ լուսավորի , մեր մանկության Գլխավոր Ոզնի: