Էս ի՜նչ գլխակեր գարուն է... Հիմա էլ՝ Արամայիս սահակյանը, Արմոն... Իմ ավագ ու լավ ընկերները հեռանում են՝ դատարկելով իմ շուրջը: Նրանց մոտ ես ինձ միշտ պատանի էի զգում, որովհետև նրանք ինձ շրջապատել էին պատանությանս տարիներից: Հիմա արդեն հասկանում եմ, որ ծերանում եմ... Արամայիսի մահն ինձ մեծ տխրություն ու ցավ պատճառեց, գնաց 1950-60-ականների ջահելների սիրած բանաստեղծը, ում ստեղծագործությունները բոլորն արտագրում էին ծոցատետրերում ու որպես սիրո խոստովանություն՝ ուղարկում իրենց սիրած աղջիկներին ու տղաներին...
Մի անուշ աղջիկ,
Մի քնքուշ աղջիկ,
Աշխարհ է տվել սրտիս երազին,
Այրում է հոգիս հրով երջանիկ,
Սակայն չգիտե ինքը այդ մասին...
Նա իմ աչքերին երբեք չի նայում,
Անցնում է այնպես լուռ ու մեկուսի...
Ա՜խ, գուցե ես էլ նրան եմ գերում,
Սակայն չգիտեմ ինքս այդ մասին...
Է՜հ, լավ բան չարիր, Արամայիս Սահակյան..