Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին փառաբանող haqqin.az կայքը հերթական անգամ ապացուցեց,որ նույնիսկ ապատեղեկատվություն տարածելու համար խելք ու շնորհք է պետք...Բայց քանի որ կոյունլուն,այսինք ոչխարը,նույնիսկ կոստյում հագած մնում է ոչխար,ապա ձեռնարկած գործն էլ այսպիսի անփառունակ վախճան էր ունենալու՝ սկսելուց ընդամենը մի քանի րոպե անց...Իսկ այդ "գործն" այն էր,որ Ի.Ալիևի Բաքու հետ վերադառնալուն պես, վերջինիս կողմից վերահսկվող ԶԼՄ-ները ավելի մեծ թափով սկսեցին հարձակումները "անշնորհակալ ու դավաճան" Վրաստանի վրա,որի ղեկավարությունը նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի և փոխվարչապետ,էներգետիկայի նախարար Կ.Կալաձեի գլխավորությամբ բանակցում են "օկուպանտ" ՌԴ-ի "Գազպրոմ" ընկերության հետ՝փորձելով դիվերսիֆիկացնել Վրաստանի գազի շուկայում տիրող մենաշնորհային վիճակը և դուրս բերել հանրապետությունը թուրք-ազերիական տանդեմի տոտալ վերահսկողությունից...Սակայն պաշտոնական Թբիլիսիի այս քաղաքականությունը սվիններով ընդունվեց Բաքվի կողմից..Ի.Ալիևի համար անձնական վիրավորանք էր Կ.Կալաձեի այն հայտարարությունը,որ Ադրբեջանն ինքն իրեն չի կարող գազով ապահովել և այն գնում է "Գազպրոմ"-ից...

 

"Իսկ ինչու՞ մենք չեն կարող գազ գնել նույն ռուսաստանյան ընկերությունից",-հարցնում էր իրեն քննադատողներին Վրաստանի փոխվարչապետը...Այս հարցի շուրջ նույնիսկ արտահատվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը,ով ևս կոչ է արել պաշտոնական Թբիլիսիին "ավելի լավ մտածել"'այդպիսով պաշտպանելով Բաքվին այս "գազային պատերազմում"...
Սակայն ազերիական haqqin.az կայքը ևս մեկ անգամ ապացուցեց,որ Ի.Ալիևին գոհացնելու համար ընդունակ է ամեն տեսակ ապուշության...Ըստ սույն կայքի Վրաստանի նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլիի թբիլիսյան նստավայրի դիմաց տեղի է ունեցել ցույց,որի ժամանակ ցուցարարները բողոքել են Վրաստանի և ռուսական "Գազպրոմի" միջև ընթացող բանակցություններից (http://haqqin.az/news/57370)...Ընթերցելուց այնպիսի տպավորություն ես ստանում,որ այդ ցույցը տեղի է ունեցել երեկ...Կայքն այս տեղեկությունը հաղորդելուց հղում է կատարել վրացական "Грузия онлайн"-ին...Սակայն երբ փորձ կատարեցի ստուգել այս տեղեկությունը,պարզվեց որ ըստ "Грузия онлайн"-ի այս ցույցը տեղի է ունեցել ոչ թե նոյեմբերի 18-ին,ինչպես դա փորձում է ներկայացնել ազերիական կայքը,այլ սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝40 օր առաջ (http://www.apsny.ge/2015/soc/1444522722.php)..."Նավթալինոտ" լուրը Բաքուն փորձում է ներկայացնել որպես թարմ տեղեկություն Թբիլիսիից...

 


Այսպիսի հիմար մեթոդներով ազերիները պայքարում են ոչ միայն ՌԴ-ի և "Գազպրոմի" ,այլև Երևանի,Արցախի և շատերի դեմ...
Հ.Գ.Կոպիտ սխալների բացահայտումից հետո այս կայքը գերադասում է "սխալ" տեղեկությունն անձայն և առանց ավելորդությունների հեռացնել...Տեսնե՞ս հիմա էլ է այն անաղմուկ հեռացվելու...

 

Գագիկ Համբարյան