Ավտոմոբիլային ոլորտում մասնագիտացած Focus2move իտալական խորհրդատվական ընկերությունը հրապարակել է Եվրոպայում ամենաշատ վաճառվող ավտոմեքենաների վարկանիշային դասակարգումը՝ հիմնվելով 2015թ. երեք եռամսյակի տվյալների հիման վրա:

 


Աղյուսակի բացարձակ առաջատարն է Volkswagen Golf-ը. 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսնեին եվրոպական ավտոդիլերներն, ընդհանուր առմամբ, վաճառել են այդ մոդելի 505.586 ավտոմեքենա (12,8% ավել, քան նախորդ տարի):

 


Դասակարգման երկրորդ հորիզոնականում նույն գերմանական ավտոկոնցերնի մեկ այլ ներկայացուցիչ է՝ Volkswagen Polo (280.612 վաճառված ավտոմեքենաներով), երրորդ տեղը զբաղեցրել է Renault Clio-ն (264.784):
Իսկ Եվրոպայում ամենաշատ վաճառվող ավտոմեքենաների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝

 


1. Volkswagen Golf (505.586)
2. Volkswagen Polo (280.612)
3. Renault Clio (264.784)
4. Ford Fiesta (257.156)
5. Opel Corsa (219.61)
6. Nissan Qashqai (200.463)
7. Ford Focus (194.365)
8. Skoda Octavia (192.534)
9. Volkswagen Passat (188.191)
10. Peugeot 208 (183.728):

 

 

Արթուր Հայրապետյան