Աշնանը մազերի չափից ավելի թափվելը չպետք է զարմացնի և անհանգստացնի: Բոլորը գիտեն, որ դա անցումային շրջան է, երբ փոխվում է նաև մաշկի և մազերի վիճակը: Ցրտերն ընկնելու հետ մազերին հարկավոր է ավելի շատ սնունդ ու խոնավություն: Մազերն ամրացնելու համար փորձեք հետևյալ ստուգված մեթոդները

 

1. Փոխեք օրակարգը: Այն հարստացրեք հագեցած ճարպերով' ձիթապտղի յուղ, ձիթապտուղ, արևածաղկի և դդմի սերմեր: Երկու օրը մեկ օգտագործեք ձուկ, վիտամիններ և մրգեր: Մի հրաժարվեք սառեցված մթերքից:

 

2. Ավելի քիչ օգտագործեք վարսահարդարիչ: Ծայրահեղ դեպքում մազերը չորացրեք միայն սառը օդով:

 

3. Ազատ ժամանակ խոնավացրեք մազերը: Օրինակ, լվանալուց առաջ մազերին դրեք դիմակ և թողեք մեկ ժամ: Լվանալուց հետո անպայման մազերին քսեք բալզամ:

 

4. Պարբերաբար կատարեք գլխի մաշկի նուրբ պիլինգ հատուկ միջոցներով: Եթե գլխի մաշկը շուտ է յուղոտվում, ապա լվանալուց գլխի մերսում մի կատարեք: Այն մի լվացեք շատ տաք ջրով: Տաքացած մաշկը ավելի շուտ է քրտնում և ճարպոտում:

 

5. Ցուրտը և ուժեղ քամին վնասում են մազերը և գլխի մաշկը: Այդ պատճառով աշնանը և ձմռանը կապեք մազերը և անպայման գլխարկ կրեք:

 


Վրեժ Հովսեփյան