2015-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 3,3 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գնաճը 2015-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ կազմել է 2,3 տոկոս: 2014-ի դեկտեմբերի համեմատ պարենային ապրանքնրի գները արձանագրել են 7 տոկոս գնանակում, իսկ ահա 2015-ի օգոստոսի նկատմամբ գնաճը զրոյական է:

 


Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, պարենային ապրանքների ընդհանուր գների անփոփոխ լինելը սեպտեմբերին օգոստոսի համեմատ պայմանավորվել է որոշ ապրանքների գների աճով, որոշների նվազմամբ: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0,3-3,5 տոկոս գնաճ, 8-ում՝ 1,7-0,1 տոկոս գնանկում:

 

Անահիտ Գրիգորյան