Շատ ցավալի է վիճակ է տիրում Facebook-ում: Մի օրինակ բերեմ ընդամենը: Եթե ես այսօր կամ վաղը ասենք Շեքսպիրի ստեղծագործություններից մի հատված դնեմ որպես իմ կարգավիճակ, այն ընդամենը մի 10 Like կհավաքի: Բայց, եթե ես օրինակ գրեմ աշխարհի ամենաանհավանական բանը, ասենք Բրեդ Պիտը հղի է Անջելինա Ջոլիից, այն կհավաքի մոտ մի 50 Like (դա էլ այն պատճառով, որովհետեւ իմ ընկերների թիվը այդքան էլ մեծ չէ): Կամ օրինակ, եթե գրեմ, թե. «Ժողովուրդ կարո՞ղ եք իմ կարգավիճակիս տակ Comment-ների եւ Like-երի թիվը հավասար պահել», նույն արդյունքը կլինի: Շատ, շատ ցավալի է: Ու հիմնականում պատանիների մոտ այսպիսի վիճակ է ստեղծվում վաղ հասակից: Ես 12 տարեկանում չգիտեի Facebook-ը ինչ ա: Ես գիտեի, թե գնդակը, ասֆալտը, քարերից դարպասները, անընդհատ պատռված շորերը եւ քրտնած ճակատը ինչ ա: Իսկ եթե փորձեք որոնել 12 տարեկան օգտատերերի, կտեսնեք ինչ է կատարվում: Մի հասարակություն, որում ամենաշատ դիտված տեսահոլովակը Gangnam Style-ն ա, իսկ ամենապահանջված նորությունը Քիմ Քարդաշյանի հղիությունն ա, դատապարտված է կործանման: Բարձր արժեքները կարծես այլեւս տեղ չունեն. գիրք կարդալ, որակով երաժշտություն (Beatles, Deep Purple, Led Zeppelin, Pink Floyd, Andrea Bocelli, Vivaldi եւ այլն) լսել եւ այլն, եւ այլն: Ու մի բան էլ: Եթե իմ նշած արտիստների ու խմբերի ժամանակ Youtube-ը եւ Internet-ը գոյություն ունենային Gangnam Style-ը նույնիսկ լավագույն 1000-նյակում չէր լինի: