Հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում ադրբեջանական ԶԼՄ-ները Նախիջևանի ինքնավար հանրապետության' Ադրբեջանի տնտեսության մեջ ներգրավվածության վերաբերյալ: Պարզվում է, որ մանր ու միջին բիզնեսի, ինչպես նաև բանկային համակարգի զարգացվածության տեսանկյունից Նախիջևանը բավական հետ է մնում երկրի այլ շրձաններից:

 

 

Որպես օրինակ բերվում է այն փաստը, որ ինքնավար հանրապետության բնակչությունը շատ քիչ է դիմում բանկերին վարկի համար, իսկ վարկն էլ շատ քիչ են տրամադրում: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ շրջանի աշխատունակ բնակչության մոտ կեսը չի ապրում այնտեղ և աշխատում է արտերկրում:

 

 

Սարգիս Ասատրյան