ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալտնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:
Ելնելով այդ ցուցանիշներից, կարելի է եզրակացնել որ տարվա առաջին ութ ամիսների տնտեսական ակտիվությունը ոչ միայն չի զիջել, այլ նաև 3,9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ահա թե որ ոլորտներն են նպաստել այս ցուցանիշի ձևավորմանը:

 


Շինարարական ոլորտը գրանցել է 0,2 տոկոսանոց աճ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 3,5 տոկոսով, իսկ ահա ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 2,2 տոկոսով:
Հայաստանում գերակա ճյուղ հայտարարված գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը երկնիշ աճ է արձանգրել՝ 13,5 տոկոս:

 


Պղնձի գների անկումը իհարկե ունեցավ իր բացասական ազդեցությունը արդյունաբերական ոլորտի վրա, բայց այնուամենայնիվ այստեղ արտադրանքի ծավալը' 4,4 տոկոսով աճել է:
10,3 տոկոսով աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը:

 


Տնտեսական անկյուն