Բաղրամյան պողոտան փակ է, ճիշտ է՝ մարդկանց թիվը մեծ չէ, էներգետիկան այնպիսին չէ, ինչպես 2 ամիս առաջ, սակայն այս անգամ ընդգծված ագրեսիա կա:


Ոստիկանության շարունակական զգուշացումները՝ ակցիայի անօրինական լինելու մասին, կարծես թե հուշում են, որ ոստիկանությունն այս անգամ չի «հանդուրժելու» պողոտայի փակ լինելը: Դրա մասին, 2-3 ժամ առաջ, բացեբաց խոսեց նաև փոխոստիկանապետ Ոսիպյանը:


Մարդկանց թիվը անհրաժեշտ կրիտիկականի չի հասնի, որովհետև իտարբերություն 2 ամիս առաջ տեղի ունեցած ակցիայի, այս անգամ հանրության մի զգալի մաս կամ ստացավ իր հարցերի պատասխանը կամ համակերպվեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հնչած հիմնավորումներին: Համենայնդեպս, այդպես է ստացվում:


Իսկ ոստիկանությունը կարծես թե սպասում են կեսգիշերին, երբ մարդկանց թիվն առավել կնվազի, իսկ պողոտան բացելը խնդիր չի լինի:
Հ.Գ. Օսիպյանի թևավոր դարձած կոչը՝ «քնքշորեն գրկեք ակտիվիստներին, նրանք մեր քույրերն են», կրկին արդիական է:

 

Արմեն Վարդանյան