Սեպտեմբերի 1-ով ակտուալ է խոսել կրթությունից, բայց այս անգամ չեմ ուզում սևեռվեմ դպրոցի վրա, այլ փոխարենը եկեք խոսենք ԲՈւՀ-երի, իսկ ավելի կոնկրետ՝ մասնավոր ԲՈւՀ-երի:
Ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրում գործող տասնյակ մասնավոր ԲՈւՀ-երը մակաբույծներ են որոնք ոչ մի օգուտ չեն բերում, իսկ այ վնաս՝ որքան ուզես: Ըստ էության, դրանց հիմնական ֆունկցիան հետևյալում է. գումարի դիմաց դիպլոմ տրամադրել բոլոր ծույլիկներին ու գլուխ պահողներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող այյդ դիպլոմը ստանալ պետական ԲՈւՀ-երում:

 

Ոմանց պարագայում խնդիրը վարձավճարի չափսն է, ոոմանց համար՝ ցածր ինտելեկտուալ ու կրթական ցենզը, ոմանք էլ այնքան անհույս են, որ երկու տառ իրար չեն կարող կպցնել, որ մի բան էլ դիպլոմ ստանան:
Արդյունքում, աշխատանքային շուկան հեղեղվում է նոմինալ այս կամ այն մասնագիտությունն ունեցող դիպլոմավորված անձնացով, որոնց գործնական որակները անսահման մոտ են 0-ի ու բացի դրանից հաշվի առնելով ավանդական հայկական կոմպլեքսը՝ դիպլոմ ունենալ, մենք կորցնում ենք միջնակարգ-մասնագիտական կրթության համար պիտանի կոնտինգենտը: Ընդ որում, ո՞վ է ասել, որ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ մասնագետները պակաս կարևոր են, քան բարձրագույն կրթությունովները: Ո՞ւմ է պետք ինժեները, եթե չլինի ինժեների նախագծերը ռեալ պրոդուկտ դարձնող բանվորը, խառատը, հյուսնը և այլն:

 


Իմ կարծիքով, որպպեսզի դա չունենա շոկային էֆեկտ, մենք մի քանի տարբվա ընթացքում պետք է փակենք գրեթե բոլոր մասնավոր ԲՈւՀ-երը, թողնելով միայն իրապես որակյալ կրթություն ապահովող հաստատությունները ու փոխարենը պետք է ձեռնամուխ լինել տեխնիկումները վերաբացելու վրա, ինչպես նաև մարդկանց այդ կաղապարված կարծրատիպից, համաձայն որի դիպլոմ ունենալը ինքնանպատակ է, դուրս բերելուն ուղղված քարոզչության վրա:

 

Գեղամ Ասլամազյան