Գործող սահմանադրության և նոր սահմանադրության նախագծի համեմատությունը հետաքրքիր երևույթներ է ի հայտ բերում
Գործող սահմանադրություն, հոդված 29. «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք»։

 

Նոր սահմանադրության նախագիծ, հոդված 43. «Յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք ունի»:
Նոր սահմանադրության նախագծից դուրս է եղել «առանց զենքի» ձևակերպումը, մնացել է միայն «խաղաղ հավաքը»: Ստացվում է, որ նոր սահմանադրության հեղինակները նույնացրել են «առանց զենքի հավաքը» և «խաղաղ հավաքը»:
Մինչդեռ տրամաբանությունն ասում է, որ
1. եթե հավաքի մասնակիցներից մեկը զինված է, դա դեռ հիմք չի տալիս հավաքը ոչ խաղաղ անվանելու;
2. հավաքը կարող է ոչ խաղաղ լինել նաև առանց զենքի;

 


3. եթե «առանց զենքի հավաք» նշանակում է «խաղաղ հավաք», ապա «ոչ խաղաղ հավաք» նշանակում է «զենքով հավաք», մինչդեռ երկրորդ կետը հուշում է, որ հավաքը կարող է ոչ խաղաղ լինել նաև առանց զենքի՝ ծեծկռտուքով, բռնության կիրառմամբ և այլն:

 


Տրամաբանությունը հուշում է նաև, որ գործող սահմանադրության մեջ, փաստորեն, «խաղաղ հավաքը» հասկացվում է շատ նեղ իմաստով՝ որպես առանց զենքի անցնող հավաք, քանի որ հոդվածում ստորակետով գրված է «խաղաղ, առանց զենքի հավաքներ»: Նոր սահմանադրության նախագծում այդ սահմանափակումը վերացվել է, և այսուհետ հավաքը կարող է համարվել ոչ խաղաղ ոչ միայն այն դեպքում, եթե առկա է զենք, այլև եթե տեղի է ունենում ծեծկռտուք, բռնություն, պարտադրանք:

 

Մովսես Դեմիրճյան