Առաջին սահմանադրական փորձը... «Որոգայթ փառաց»՝ հայկական առաջին սահմանադրության նախագծի տիտղոսաթերթը: Կազմել եւ հրատարակել է 1773-ին Մադրասում Շահամիր Շահամիրյանը՝ իր որդի Հակոբի անունով: Շահամիրյանը Հնդկաստան էր տեղափոխվել Նոր Ջուղայից եւ իր մի խումբ համախոհների հետ տոգորված էր Հայաստանի անկախության գաղափարով: Ապագա հայկական պետությունը նա տեսնում էր որպես բուժուական հանրապետություն: Հետաքրքիր է հիմա նայել որոշ կետեր այդ նախագծից. գերագույն և օրենսդիր իշխանությունը իրականացնելու էր Հայոց տունը (պառլամենտը), գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը (կառավարությունը), Հայոց տունը հսկելու էր Նախարարության գործունեությունը, եւ այլն։

 


Անցան ժամանակներ. 1918-ին առաջին հայկական հանրապետությունը չհասցրեց ունենալ իր սահմանադրությունը, երկրորդը՝ ձեւականորեն ունեցավ սահմանադրություն, բայց վասալ հանրապետության կարգավիճակում: Վերջապես ունեցանք մեր ազգային անկախ սահմանադրությունը երրորդ հանրապետության օրոք, բայց ավաղ՝ 18-րդ դարի բարձր իդեալները բախվեցին մարդկային պատվախնդրության եւ քաղաքական հավակնությունների սովորական առօրյայի հետ...

 

 

 

 

Ռուբեն Շուխյան