Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մոտ ժամանականերս Ուկրաինայի արևելքում կրկին կմեկնարկեն լիամսշտաբ պատերազմկան գործողությունները՝ կառավարական ուժերի ու ապստամբների միջև։ Ռուսական ու «Նովոռոսիական» լրատվամիջոցներն աղաղակում են, որ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի իրենց աղբյուրների տված ինֆորմացիայի համաձայն, Ուկրաինան հսկայածավալ զորք ու տեխնիկա է կենտրոնացրել երեք հիմնական ուղղությունների վրա։ Ընդհանուր առմամբ 65000-ի կարգի կենդանի ուժ ու հարյուրավոր միավոր տեխնիկա ունեզող խմբավորման պլանների մեջ մտնում է շրջապատելել ու մեկուսացնել առաջին հերթին Դոնեցկ քաղաքը, առանձին հատվածներում դուրս գալ Ռուսաստանի հետ միջպետական սահման ու հնարավորության դեպքում, նաև շրջապատել Լուգանսկ քաղաքը։

 


Քարտեզի վրա այս ամենը բավականին տպավորիչ ու ահասարսուռ է եվրևում, բայց բերված քարտեզները չեն արտացոլում հակառակ ողմի հնարավորություններն ու պլանները, իսկ կարծել, որ այդպիսիք չկան՝ առնվազն միամտություն կլինի։ Համենայն դեպս, արդեն մի քանի օր է ինտենսիվ հրետանային դուլեներ ու հրթիռա-հրետանային հարվածների փոխանակություն է գնում ու երկու կողմերն էլ ինտենսիվորեն ուժեր են կուտակում ռազմաճակատի տարբեր հատվածներում ու ամեն ինչ վկայում է այն մասին, որ շուտով կմեկնարկեն նաև լուջ ցամաքային գործողություններ։
Խնդիրը նրանում է, որ այս ընթացքում որոշակի բաներ փոխվել են ու Ուկրաիանան իր ուժերի վերազինում է իրականացրել, այդ թվում նաև ՆԱՏՕ-ական զինատեսակներով, ինչպես նաև ամերիկյան ինստրուկտորների օգնությամբ վերապատրաստել է մի շատ ստորաբաժանումներ։ Մյուս կողմից, ապստամբներն էլ պարապ չէին ու այս ընթացքոմ ավելի առաջ են գնացել՝ առանձին գործող կիսաֆիդայական ու անկազմակերպ ստորաբաժանումների մակարդակից ու ավելի են մոտեցել կենտրոնական կառավարման համակարգ ունեցող բանակի ստեղծման հարցում և նաև ձերբազատվել են մի շարք խնդրահարույց տարրերից, ինչպես օրինակ չեչենական ու հյուսիս-կովկասյան ստորաբաժանումներն էին։

 


Ռազմական փորձագետների վերլուծությունների համաձայն, ակտիվ գործողությունների վերսկսման դեպքում, Ուկրաինայի ԶՈւ-ն կարող է կրկին լուրջ խնդիրների առաջ կանգնել, որովհետև չնայած վերոնշյալ դրական փոփոխություններին, ամենևին չեն կորել բացասական առանձնահատկությունները, ինչպիսիք են խիստ բարձր կոռումպացվածությունն ու խիստ ցածր մոտիվացիան՝ պարտադիր զորակոչված զինաանձնակազմի շարքերում։ Բացի դրանից, Ռազմաճակատի հարավային մասում բավականին մեծ ռիսկեր կան ու կա մեծ հավանականություն, որ գործողությունների վերսկսման ու անհաջող ընթացքի դեպքում, Մարիուպոլի շրջանում կարող է գոյանալ նոր «կաթսա»՝ հազարավոր շրջապատված զինվորականներով, իսկ հենց Մարիուպոլը կարող է մեկուսացվի ցամաքից ու մնա միայն ծովային ճանապարհով սնուցման հույին, ինչը հավասարազոր է լիարժեք շրջափակման՝ հաշվի առնելով այն, որ Ուկրաինան չունի ու մոտ ապագայում չի կարող ունենալ ադեկվատ ռազմածովային ու ծովային միջոցներ՝ կես միլիոնանոց քաղաքը ու դրա կայազորը ծովային ճանապարհով ապահովելու համար։

 


Գեղամ Ասլամազյան