Մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպելով ԱԺ-ի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին հորդորել է հրաժարվել խմբի ղեկավարի պաշտոնից... Դեսպանը Հ.Նաղդալյանին ասել է՝ հաշվի առնելով, որ նա ռուսների կողմից ստեղծված "Գրիբոյեդով" ակումբի անդամ է, չի կարող ղեկավարել Հայաստան-ԱՄՆ խումբը... Հերմինե Նաղդալյանն էլ հետևել է դեսպանի հորդորին և հրաժարական տվել...Հայաստան-ԱՄՆ խմբի ղեկավար է նշանակվել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը...

 


Սա ՍՏՐԿԱՄՏՈՒԹՅԱՆ դրսևորման հերթական օրինակն է,որին վերջերս հաճախ ենք հանդիպում...Նշեմ,որ ես Ծիծեռնակաբերդում ԽՄԲԱԿԱՅԻՆ ՍԵԼՖԻԱՍԵՐ Հերմինե Նաղդալյանի "երկրպագուն" չեմ...Սակայն ինձ մի բան է զայրացնում,որ հիմա էլ ԱՄՆ դեսպանն է հրահանգներով հանդես գալիս ու մեր ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ տարրական դասարանի երեխայի պես՝գլուխները կախ կատարում են այդ հրահանգ-հրամանները...Այո,Ե.Կիսելյովի "Գրիբոյեդով" ակումբի անդամը ՉԻ ԿԱՐՈՂ ղեկավարել ԱԺ-ում ԱՄՆ-ի հետ ստեղծված բարեկամական խումբը...Բայց այդ ամենը ՄԵՐՈՆՔ պետք է հասկանային,այլ ոչ թե ԱՄՆ դեսպանը պետք է նրանց դա "հուշեր",իսկ նրանք էլ շատ օպերատիվ կատարեին ԱՄՆ դեսպանի ցանկությունը...Պետության "ինքնասիրությունը" պահելու համար,նույնիսկ կարելի էր մի քանի օր հետո Հ.Նաղդալյանին ուղարկել "հանգստի" այդ պաշտոնից...Ե՛վ ոչխարները ողջ կլինեին և՛ գայլերը կուշտ,իսկ մենք էլ "վիրավորված" չէինք զգա մեզ...

 


Հ.Գ."Կարգին" երկիր լինելու դեպքում,այս պարագայում Հ.Նաղդալյանին պետք է փոխարինեինք Արտաշես Գեղամյանով...Դե թող ամերիկացիները գնային ու աշխատեին "ՌՈՒՍԻՑ ավելի ՌՈՒՍԱՍԵՐ" այս ՀԱՅ պատգամավորի հետ,որ հետո ԵՐՆԵԿ կանչեին Հ.Նաղդալյանի ժամանակներին...
Ժամանակն է,որ ՀՀ իշխանությունները ԱՐԳԵԼԵՆ Հայաստանի տարածքում ՈՐԵՎԷ երկրի կողմից հովանավորվող ակումբների գործնեությունը..."Գրիբոյեդով"-ին կարող են հետևել "Հենրի Մորգենթաու","Ֆրանց Վերֆել" և այլ ակումբներ...Ի՞սկ մեր ԱԶԳԱՅԻՆ շահերը ով է պաշտպանելու...

 

Գագիկ Համբարյան