Ինչ ասել է սահմանադրական բարեփոխում.

 

 

Իմ համեստ դիտարկմամբ՝ սահմանադրական բարեփոխում ասվածը գործող Սահմանադրության այս կամ այն հոդվածի փոփոխությունն է ի շահ պետության և ժողովրդի: Սովորաբար սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն առաջանում է «ներքևից վերև» սկզբունքով: Այսինքն՝ հասարակության ցածր և միջին խավի մոտ ձևավորվում է սահամանադրական բարեփոխումների պահանջ՝ իր վիճակը բարելավելու նպատակով: Իսկ հակառակ պրոցեսը' «Վերևից» կազմակերպված սահամանադրական բարեփոխումներ ասվածն արդեն զավեշտ է:

 

Եվ զավեշտ է մի քանի իմաստով' 1.մենք չունենք այն հայրենասեր իշխանությունը, որը հանուն ժողովրդի կատարի որևէ բարեփոխում, այսինքն՝ այս դեպքում վերևում կա պահանջ սեփական վիճակը բարելավելու, իշխանական լծակներն առավել լայն կիրառելու և սեփական ձախորդություններն ու օրինազանցությունները սահամանադրությամբ քողարկելու:

 


Իսկ այս ամենը այլ կերպ կոչվում է պետական հեղաշրջում ժողովրդի ձեռքերով: Այո, այո, սա պետական հեղաշրջման փորձ է, իշխանությունը բռնազավթելու նպատակով: Այդ իսկ պատճառով, սիրելի՛ հայրենակիցներ, մենք նախաձեռնել ենք պայքար «պետական հեղաշրջման» փորձի դեմ, և եթե հաջողենք, կփրկենք մեր ապագան, իսկ եթե ոչ, ապա ցանկանում եմ բոլորիս հաջող թափառաշրջիկություն օտար ճամփաներին, զի այլ բան մեզ չի սպասվում, կամ այսօր կպայքարենք և կապրենք մեր երկրում, կամ կնստենք մեր տներն ու մի որոշ ժամանակ անց մենք էլ կբռնենք կամավոր գաղթի ճամփան:
Հարգանքով'

 


Ո՛չ Սահմանադրական «բարեփոխումներին»։

 

 

Կոմս Պողոսյան