Մաս երրորդ

 

Վերջին ակորդները....

 

Ինչպես կյանքի շատ դեպքերում այնպես էլ այս պայքարի հաղթանակը ու համախմբվածությունը շատերը փորձեցին ծառայեցնել իրենց նպատակներին: Այդ երազանքով էին ապրում որոշ հացադուլի մասնագետներ ուապրիլքսանչորսյան «հեղափոխականներ»: Աստիճանաբար հավաքը բաժանվեց 2 մասի մի մասը մնաց Բաղրամյանում մյուս մասը տեղափոխվեց օպերա: Երկստեկ մեղադրանքները հաջորդում էին իրար: Հարթակը որոշ ժամանակով գրավեցին հարթակի հետ կապ չունեցող մարդիկ:

 

Այս դեպքերից հետո Բաղրամյանը իր վերջին ակորդներն էր ապրում: Աստիճանաբար մարդկանց թիվը այնտեղ պակասում էր, այս պայքարը նմանվեց 150 դրամների պայքարին` սկզբում փայլուն հաջողություններ ու հետո աստիճանական մարում: Մի պահ եկավ, երբ նորից երևաց պայքարի հին ոգին, բայց դա էլ չփրկեց: Սանիթեքն էլ կողքից իր աղբամանների հարցով եկավ, որոշ վարորդներ սկսեցին դժգոհել Բաղրամյան պողոտի փակ լինելուց, բնակիչներն էլ բողոք ներկայացրեցին և այսպես շարունակ:

 

Պայքարի ամենաբարձր ակորդը լսվեց այսօր: Ոստիկանները ցուցարարներին տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք: Նայում ես ոստիկանության գործողություններին չես կարողանում մեղադրել: Ու դա ամենավատն է, երբ դիմացինիդ օրեր շարունակ տալիս ես «կոզրներ» ու նա դա օգտագործում է ճիշտ ժամանակին: Մնում է նոր նոտաներ գրել ու նոր շնչով պայքարի լծվել: Հավատում եմ, որ այսօրվա ոստիկանության բաժանմունք տեղափոխված մարդիկ արդար են ու պայքարը վերջնական հաղթանակ կտանի, ուղղակի մի պահ պետք էր դադար տալ՝ նոր ձևով սկսելու համար:

 

Էդգար Խաչատրյան