Տևական դադարից հետո վերադարձանք ։))


Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես կարոտել էի թե՛ իմ ֆբ ընկերներին, թե՛ ֆբ երեկը, թե առհասարակ ֆեյսբուքը։
Դադարը թույլ տվեց հասկանալ, որ ընկերները միայն ռեալ կյանքում չեն։


Թեև բավականին ինֆորմացված եմ, բայց այսօր կանդրադառնամ հիմնական մի քանի քննարկվող թեմաների։


Այսպիսով՝ ֆեյսբուքը երեկ և նախորդ 2 շաբաթների ընթացքում


ՀՀԿ տիկնայք ծաղիկներն ասոցացնում են բացառապես ծնունդ-կնունք-հարսանիք եռանկյան հետ։Կարծում եմ պարտադիր չէ, որ բոլորը պլանը պլանը կատարելու համար հուշահամալիր բարձրանան։ Թող գնան նրանք, ովքեր գիտեն ուր են գնում։


Քիմ Քարդաշյան։


Երևի թե աշխարհում մաքսիմալ շրջանառվող անուն։
Նա այսօր Հայաստանում է՝ իր հայրենիքում։
Մարմինը, վարքը, բարոյականությունը մի կողմ ենք թողնում։
Քիմի այցը Հայաստան ավելի ծանրակշիռ է, քան անցած 100 տարիների ընթացքում ոմանց ապարդյուն «ջանքերը»։Մարդն ի վերջո տասնյակ միլիոնավոր հետևորդների տեր է ու դա մեծ ցուցանիշ է։Եթե կարողանանք ճիշտ օգտագործել Քիմի այցը, ահագին բանի կհասնենք։


Անմոռուկի մասին խասելն այլևս իմաստ չունի։


Մնում է գտնել լավ դիզայներ, տալ գաղափարն ու մի մեծ կոլեկցիա ցուցադրել։ Կատեգորիան էլ ձեզ եմ թողնում։


Ես՝ որպես Ալբանիա-Հայաստան խաղին ներկա մարդ, ուզում եմ ասել, որ մենք ունենք «ֆուտբոլիստներ» և ունենք իրոք խաղացող տղերք։


Բայց դե հայի խասյաթն անփոփոխ է։ Թող բրենդ լինի, ջհանդամը, թե որակ չունի։

 

 


Էդգար Խաչատրյան